Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը

11:00, կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ.
Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերն ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից ուժգին գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը: Aravot.am-ի թղթակից Ոսկան Սարգսյանը Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացել է, որ գնդակոծությունն սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23.50-ից և շարունակվել մոտ 40 րոպե, մինչև սեպտեմբերի 16-ի 0 ժամ 30 րոպե: Այդ գնդակոծության հետևանքով Կոթիի գյուղամիջում ոտքի սրունքի շրջանում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

14395 | 3
Facebook