Աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը հայտարարել է ռինգ վերադառնալու մասին։ Նա մտադիր է կրկին մենամարտել ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ։
«Ես վերադառնում եմ, որ այս տարի Պակյաոյի դեմ մենամարտ անցկացնեմ։ Մեկ օրում ինը նշանի գումար»,- նշել է Մեյվեյզերը։
Հիշեցնենք, որ 2015-ի մայիսին կայացած «Դարի մենամարտում» Մեյվեյզերը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Պակյաոյին։