Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը կրկին հրթիռակոծել է Սիրիան

00:20, կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ.
Իսրայելը կրկին հրթիռակոծել է Սիրիան

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի օդանավակայանի մոտ գտնվող շրջանին, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրը:

Հաղորդվում է, որ ժամը 21.50-ին Դամասկոսում հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Աղբյուրի խոսքով՝ հարվածի հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան, միայն նյութական վնաս է հասցվել շրջանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Իսրայելը հրթիռակոծման էր ենթարկել Դամասկոսի արվարձանը:

7293 | 3
Facebook