Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու վրա. նրա «Վիլիսը» խոցվել է

23:25, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու վրա. նրա «Վիլիսը» խոցվել է

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 53-ամյա բնակիչ Վարդան Սիմոնյանը երկու օր առաջ` սեպտեմբերի 13-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանավանում խաղողի այգու բերքը հավաքելու ժամանակ ադրբեջանական զինուժը նրան թիրախավորելով` կրակ է բացել: Գնդակներից մեկը խոցել է այգեհովտեցու «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ապակին:

Վ. Սիմոնյանն այդ ժամանակ ավտոմեքենայում չի եղել, մեքենայից մի քիչ հեռու է գտնվել, նա չի տուժել:

11256 | 11
Facebook