Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Պահպանակներ, ալկոհոլի շշեր, գազօջախ և հեռուստացույց՝ Հրազդանի կիրճում». Գրիգոր Երիցյան

16:20, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
«Պահպանակներ, ալկոհոլի շշեր, գազօջախ և հեռուստացույց՝ Հրազդանի կիրճում». Գրիգոր Երիցյան

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հրազդանի կիրճում մասնակցել եմ կիրճի մաքրման աշխատանքներին ու ահավոր զայրացած եմ բնության նկատմամբ մեր որոշ համաքաղաքացիների անշրջահայաց և անհոգի վերաբերմունքից: Կիրճը իր շրջակա միջավայրով և գետով աղբավայրի է վերածվել:

Հրազդանի կիրճում կարող եք գտնել օգտագործված պահպանակներից ու ալկոհոլի շշերից մինչև Հրազդան գետում լողացող գազօջախ և հեռուստացույց: Հազարավոր պլաստիկ շշերը, տոպրակները, ապակին, հագուստը, կենցաղային աղբն ու ամեն հնարավորն ու անհնարը այստեղից անպակաս են:

Եթե երբևէ խորոված, քեֆ, ճաշկերույթ կամ սեքս եք արել կիրճում կամ գետի ափին, ապա ամեն անգամ հայրենիքի կենացը խմելիս, հայկական արժեքների ու «հայու գենի» մասին խոսելիս, հիշեք ձեր և ձեր նման խոզերի վերաբերմունքը մեր քաղաքի ամենագեղեցիկ ու կանաչ վայրերից մեկին»:

| | |
9637 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am