Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Հաղթանակս խայտառակ կերպով գողացան». Հովհաննես Բաչկով

12:15, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
«Հաղթանակս խայտառակ կերպով գողացան». Հովհաննես Բաչկով

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում պարտություն է կրել ու նվաճել բրոնզե մեդալ: Մենամարտից հետո Բաչկովը հայտարարել է, որ մրցավարներն անարդար են դատել մենամարտը։

«Սիրելի բռնցքամարտի և սպորտի սիրահարներ, Թուրքիայում կայացած մրցաշարում ես Հայաստանի պատիվը բարձր եմ պահել ու չեմ զիջել ոչ մի ռաունդ։ Հաղթանակս խայտառակ կերպով գողացան` իրենց վայել կերպով։ Հետո մրցավարները ներողություն էին խնդրում մենամարտս անարդար դատելու համար։ Բոլոր մարզիկներն ու մարզիչները, թուրքերը՝ նույնիսկ հակառակորդս, խոսում էին մենամարտի անարդարության մասին։ Հակառակորդս ասում էր, որ մեծ պատիվ է ինձ հետ մենամարտելը, նա ասաց մեղավոր չէ,ո ր հաղթանակը իրեն տվեցին։ Մեծ քայլ էր մարզիկի կողմից։ Գոյություն ունի մարտ գողանալու չափ ու սահման: Հավատացնում եմ, որ ես այս մրցաշարում կարող էի 99%-ով հաղթող դառնալ»։

| | |
5050 | 1