Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Արամ Հակոբյանը մոտ է շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության մեդալ նվաճելուն

12:40, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
Արամ Հակոբյանը մոտ է շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության մեդալ նվաճելուն

Թուրքիայում ավարտին է մոտենում աշխարհի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ արդեն հայտնի պատանիների չեմպիոնի կոչումը. Իրանը ներկայացնող Փարհամ Մաղսուդլուն 10 հնարավորից իր ակտիվում գրանցել է 9.5 միավոր և միանգամից 2 միավորով առաջ անցել մոտակա մրցակիցներից: Արամ Հակոբյանը վաստակել է 7.5 միավոր և 4 այլ շախմատիստների հետ կիսում է 2-6-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշներով այս պահին գտնվում է 3-րդ տեղում: Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7, Մանուէլ Պետրոսյանը՝ 6.5, իսկ Շանթ Սարգսյանը՝ 4.5 միավոր: Վաղը տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 11.00-ին: Աղջիկների պայքարում աղյուսակը 8 միավորով միանձնյա գլխավորում է Ուզբեկստանը ներկայացնող Գուլրուխբեգին Տոխինժորովան: 3 շախմատիստուհի առաջատարից հետ են կեսական միավորով: Սիրանուշ Ղուկասյանը 6 միավորով 20-րդ հորիզոնականում է:

| | |
1638 | 3