Խնդրում ենք սպասել...
Telegram PK
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

12:20, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Այս տարի թուրքահայ անվանի լրագրող, հրապարակախոս, մտավորական Հրանտ Դինքը կդառնար 64 տարեկան:

Դինքը Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրն էր, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Մալաթիա նահանգի Սալքյոփրու թաղամասի Բոնջուքլու փողոցում գտնվող տանը:

«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». սա էր, որ Դինքը հնչեցրեց 2002-ին Ուրֆայի համալսարանում կազմակերպված խորհրդաժողովում, ինչն էլ նրա դեմ քրեական գործ հարուցելու առիթ դարձավ (Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, իբր վիրավորել է թուրքական ինքնությունը): Դինքը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Հաջորդ քրեական գործը Դինքի նկատմամբ հարուցվեց 2004-ին, երբ «Ագոսում» տպագրվել էր նրա «Ծանոթանալ Հայաստանին» հոդվածը, որում գրել է. «Դատարկվելիք թունավոր արյան փոխարեն թուրքի երակները լցնելիք մաքուր արյունն առկա է հայկական երակում»: «Ո՞վ իմանա՝ դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ: Բայց և այնպես իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս»:

«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է
«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

«Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել (ցեղասպանությունը)։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»,- ասել է Դինքը:

«Իմ մահը պիտի լինի ոտքի վրա՝ կանգնած, ոչ թէ պառկած՝
     անկողնում»,- մի առիթով ասել է «Ակոսի» գլխավոր խմբագիրը:

2007 թ.ի հունվարի 19-ին Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց «Ագոսի» խմբագրատան առջև: Մարդասպանը հեռանալիս բղավել է` գյավուր, ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Հրանտ Դինքի սպանությունը մեծ արձագանք առաջացրեց Թուրքիայում և ողջ աշխարհում:

| | |
3295 | 3