Ջասթին Բիբերի ընկերուհին՝ ամերիկացի մոդել Հեյլի Բոլդուինը հայտարարել է, որ իրենք դեռևս չեն ամուսնացել, փոխանցում է ET Online-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին, որ երգիչն ու մոդելը պաշտոնապես ամուսնացել են՝ Նյու Յորքի դատարանում գրանցելով իրենց ամուսնությունը։ «Հասկանում եմ՝ որտեղից են այդ լուրերը տարածվում, բայց մենք դեռ չենք ամուսնացել»,- գրել է Բոլդուինը՝ թվիթերյան իր էջում: