Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Հայաստանի հարյուրավոր բեռնատարներ արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը. «Ժամանակ»

09:35, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
Հայաստանի հարյուրավոր բեռնատարներ արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերից սկսած Հայաստանի հարյուրավոր բեռնատարներ արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը, դրանով իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության հայտնի որոշման դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ուժի մեջ է մտնում Վրաստանի տարածքում ավտոմոբիլային ճանապարհներով հացահատիկի տեղափոխման արգելքը: Հայ վարորդները արգելափակելու են վրացական բեռնատարների մուտքը Հայաստան:

Հայտնի է, որ վրաց-ռուսական անցակետն էլ վրացական բեռնատարների համար կարգելափակեն օս վարորդները, ովքեր ևս տուժում են այս որոշումից: Թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել Հայաստանի այս շրջափակումը՝ դժվար է կանխատեսել:

Այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ Վրաստանի կառավարությունը 15 օրով հետաձգել է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը՝ փորձելով ինչ-որ լուծումներ գտնել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
5660 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am