Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Աղբահանության վիճակն ինչո՞ւ վատթարացավ հենց Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո». լրագրողները՝ Նիկոլաս Թավիլին

12:25, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
«Աղբահանության վիճակն ինչո՞ւ վատթարացավ հենց Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո». լրագրողները՝ Նիկոլաս Թավիլին

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը մամուլի ասուլիսում անդրադարձավ Երևան քաղաքի աղբահանության խնդրին՝ հիշեցնելով, որ նախորդ երկու ամիսներին քաղաքապետարանը 25 մլն դրամի չափով տուգանել է «Սանիթեք» ընկերությանը: «Անկախ նրանից՝ մենք ընդունում են դա, թե ոչ, բայց հարգում ենք այդ որոշումը: Պարզապես, խնդրում ենք՝ գնել աղբամաններ հենց այն գումարով, որով որ տուգանվել է ընկերությունը, նաև փոխահատուցել այն վնասը, որ կրել է ընկերությունն այս ամիսներին»,- ասաց նա:

Նիկոլաս Թավիլը կարևորեց աղբի վերամշկամն գործարանների հարցը՝ նշելով, որ այսօր նման գործարաններ չունի Երևանը. «Քաղաքում չկա մի գործարան, որտեղ կարելի է վերամշակել օրգանկան, իներտ և վերամշակվող աղբ, որոնց համար առանձին գործարաններ են պետք, իսկ նման գործարան կառուցելու համար միլիոնավոր դոլարներ են պետք: Աղբի կառավարման ազգային ծրագիր է անհրաժեշտ մշակել: «Սանիթեք»-ը պատրաստ է և ուզում է օգնել այս բոլոր հարեցրում»,- ասաց ընկերության տնօրենը՝ հավելելով. «Այո՛, երեք ամիսների ընթացքում մենք չենք իրականացրել մեր պարտավորութունները, բայց այդ պարտավորություններից չենք փախչի մենք: Ուզում եմ նշել՝ ով էլ գա այդ կառավարմամբ զբաղվելու, բախվելու է նույն խնդիրներին: Մենք պատրաստ ենք նոր ձևավորվող քաղաքապետարանի հետ համագործակցել»:

Բանախոսը վստահեցրեց, որ առաջիկա երկու օրերին քաղաքացիները շոշափելի դրական տեղաշարժ կնկատեն իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Հարցին, թե ինչո՞ւ քաղաքում աղբահանության վիճակը հենց վերջին ամիսներին վատթարացավ, ինչը նաև զուգադիպեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ, «Սանիթեք»-ի տնօրենը պատասխանեց, որ դա զուգադիպություն էր և չպետք է մոռանալ, որ այդ ամիսներին սկսվեց նաև հեղափոխությունը:

| | |
6158 | 0