«РИА Новости»-ին տեղեկացնում է, որ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նիլ փողոցը, ինչի հետևանքով երեխա է զոհվել, ևս 13 հոգի վիրավոր է:
Աղբյուրը տեղեկացնում է. «Նիլ փողոցում հրթիռներ են պայթեցվել, երեխա կա մահացած, տուժել են կանայք և տղամարդիկ, վիրավորների թիվը հասնում է 13-ի»:
Ենթադրվում է, որ քաղաքի ծայրամասում գտնվող ահաբեկիչները զինամթերք են ստանում Իդլիբ նահանգից: Հրթիռակոծության հետևանքով քաղաքացիներ են սպանվում: Սիրիական բանակը ևս պատասխան գործողությունների է դիմում՝ ոչնչացնելով ահաբեկիչների դիրքերը: