Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Ինչո՞ւ դեռևս ունենք քաղբանտարկյալներ». Հայկ Կյուրեղյան

12:05, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
«Ինչո՞ւ դեռևս ունենք քաղբանտարկյալներ». Հայկ Կյուրեղյան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, ով պատիժը կրում է բաց ռեժիմում, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բաց կալանքի ռեժիմի խնդրին:

Հիշեցնենք, որ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, որն այս տարվա հունիսի 4-ից իր պատիժը կրում էր բաց կալանքի ռեժիմով, մի քանի օր շարունակ գտնվում էր անազատության մեջ, սակայն այդ մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո, նա երեկ ազատ է արձակվել:

«Նախ շնորհակալություն ձեզ՝ սիրելի հայրենակիցներ, համաքաղաքացիներ և, իհարկե, մեր ֆեյսբուքահայություն (ֆեյսբուքչիներ)։ Ինչքան էլ խիստ ցանկություն ունենաjի շնորհակալություն հայտնել իշխանություններին՝ չեմ կարող, քանի որ դեպքերն ապացուցեցին, որ միայն ձեր ֆեյսբուքյան դժգոհությունն ու ճնշումն էր, որ ապահովեց իմ ազատվելը։
     Մեր հարգելի և շատ կարևոր լրատվամիջոցներ՝ այս դեպքի վերաբերյալ չցանկացա հարցազրույց ունենալ, երևալով տանը՝ սուրճի առաջ նստած. թյուր պատկեր է լինում, ամբողջական պատկերի համար պետք է նկարել բանտում եղած օրերը, սպասումը արհեստականորեն ձգձգվող որոշմանը՝ դուրս կգաս նորից թե չէ։
     Հիմա ի պատասխան պ. Փաշինյանի՝ այն մեզ միմյանց հակադրելուն՝ թե ինչո՞ւ մենք ընդունեցինք բաց կալանքի տարբերակը իսկ Շանթ Հարությունյանը՝ ոչ։
     Գուցե մինչ այս այլ պատճառներ նշեի բազմաթիվներից,.թե ինչու մեր համաձայնությունն այդ ժամանակավոր լուծմանը, չի պարտավորեցնում, որ մյուս քաղբանտարկյալները նույնպես նմանատիպ որոշում ընդունեն, կամ էլ՝ հրաժարվեն իրենց չբանտարկվելու իրավունքից։
     Պատասխանում եմ Ձեզ, որ Շանթն ավելի հեռատես էր. իսկ ինչո՞ւ ընդունել բաց ռեժիմ գնալու կիսակալանավոր տարբերակը, որպեսզի ամեն ամիս մեր ժողովուրդը մի միկրոցույց սկսի փողոցներում և ֆբ-ներում՝ մեզ բաց թողնելու համա՞ր։ Ի վերջո, հո խաղալիք չէ՞ մեր մտահոգ ժողովուրդը (կամ ժողովրդի մի մասը)։

Չորս ամիս է, ինչ փոխվել են իշխանությունները, ինչո՞ւ դեռևս ունենք քաղբանտարկյալներ։ Ինչպե՞ս կարելի է երկրի առաջին դեմքի մակարդակով մանիպուլիացիա՝ «ես չեմ միջամտում դատական համակարգին»: Պ. Փաշինյա՛ն, երկրում քաղբանտարկյալների առկայության պատասխանատվությունն ամենաառաջինը կրում են երկրի քաղաքական իշխանությունները, սա աքսյոմային ճշմարտություն է, անառարկելի՛, անքննարկելի՛։
     Այո՛, սա անմիջականորեն հենց Ձեր ապօրինության հետևանքն է՝ Ձեր հանցանքը, որ մեր և Ձեր հայրենակիցները, որոնք անմնացորդ նվիրվել և պայքարել են հենց մեր և Ձեր համար, մեր և Ձեր իրավունքների և ազատությունների համար՝ այսօր գտնվում են ճաղերի հետևում և ստիպված են ապրել իրենց ընտանիքներից անջատ։ Ինչի՞ համար, որ չափից ավելի՞ են սիրել մեզ և Ձեզ։
     Նրանց ազատ արձակման ուշացնելը հարված է, մեր ամբողջ հայության ուժերով նախաձեռնված, բայց դեռևս չիրացված փոփոխությունների սրտին։
     Բավականին շա՜տ է ուշացված, սա խիստ կենսական հարց է փոփոխություների մեկնարկը չտապալելու համար, չասեք միայն՝ սպառնում եմ Ձեզ. ես առկախ սպառնալիքի մասին եմ ահազանգում Ձեզ։
     Բաց կալանք։ Նշեմ, որ մենք այս լուծումն ընդունեցինք, որպես միջանկյալ, ժամանակավոր լուծում, այն ենթադրում է վեց ամիս արձակուրդի հնարավորություն, և մյուս վեց ամիսը նորից բանտում: Տարբերությունը բաց կալանքի և, ասենք, Կոշի կամ Սևանի զոնի միջև այդ արձակուրդներն են և ելի մանր արտոնություններ։ Այսինքն՝ սա ազատություն չէ, սա որպես միջանկյալ լուծում է մեզ առաջարկվել։
     Եվ՛ Շանթը, և՛ Սմբատը, և՛ Արմենը, և՛ Պավլիկը, և՛ այլոք պետք է ազատության մեջ լինեն, և այդ ազատությունը չլինի միայն ֆիզիկական, այլ քաղաքական ևս՝ հնարավորություն ընտրելու և ընտրվելու։ Միայն դիկտաորական ռեժիմներում է, որ արգելվում է որևէ մեկին մասնակցել ընտրության։

Հ.Գ. Համաներման շնորհումը նույնպես հեղափոխական պարտադիր ատրիբուտ է, սրա մասին կարդացեք ցանկացած պատմության գրքում, պատմական գրականության մեջ»։

| | |
1498 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am