«Լույս» դաշինքից ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, այսօր Լույս դաշինքի շտաբի անդամներին տեղեկացրել եմ, որ բացառեն մեր կողմից նման դրսևորումները և հայցում եմ մեր գործընկերների ներողամտությունը, որ տեղ-տեղ մեր պաստառը ծածկել է մրցակից ուժի պաստառը: Հուսով եմ մեր գործընկերն էլ կծանուցեն իրենց տարածքային շտաբերին այս երևույթը բացառելու մասին»: