Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Մենք լիուլի օգտվելու ենք այդ հնարավորությունից». Ժիրայր Սեֆիլյան

13:05, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
«Մենք լիուլի օգտվելու ենք այդ հնարավորությունից». Ժիրայր Սեֆիլյան

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժ. Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Սասնա Ծռեր» կառույցը մասշտաբով լինելու է համահայկական, իսկ բովանդակությամբ ավելի նման է լինելու շարժման: Բացի կուսակցական կառույցից, շարժումն ունենալու է տարաբնույթ նախաձեռնություններ, որոնք զբաղվելու են հայության համար կենսական հարցերով: Բուն կուսակցությունը ևս ունենալու է հորիզոնական, ցանցային կազմակերպվածք, որպեսզի հնարավորինս ժողովրդավար ու արդյունավետ ձևերով ներգրավի անդամներին ու աջակիցներին և նույն ձևերով ապահովի նրանց գործունեությունը:
     Օրենքով նախատեսվում է, որ կուսակցությունները արտերկրում կարող են ունենալ ներկայացուցչություններ: Մենք լիուլի օգտվելու ենք այդ հնարավորությունից և ապագայում բոլոր գաղթօջախներում բացելու ենք մեր ներկայացուցչությունները, որոնք կդառնան մեր գաղափարների շուրջը հայությանը համախմբելու օջախներ:

Կոչ եմ անում տոգորվել հայկյան արարչական ու արի ոգով, թոթափել բոլոր մտավախություններն ու կասկածները և թե՛ անհատապես, թե՛ ազգովին ոգեղենությամբ ու ստեղծագործաբար մոտենալ բոլոր մարտահրավերները հաղթահարելու հարցերին:
     Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ մենք ունակ ենք հրաշքներ գործելու, եթե ապավինում ենք մեր ոգուն, մտքին ու բազկին, եթե գործում ենք վճռական մենակի հոգեբանությամբ ու տրամաբանությամբ: Ապագան լուսավոր է լինելու և մերն է լինելու: Ես համոզված եմ»:

| | |
5448 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Հայ Ազգի Բարեկեցության, անվտանգության ու Բարգավաճման համար Պայքարղ Բոլոր Կուսակցություններին․․․ Կոչ՛ ե՛մ անում, համախմբվել Նիկոլ Փաշինյանի շուրջ, և ամբոխջ ուժերը կենտրոնացնել Քաղ․ Պայմանագրին Օգնելու ու Համայն Աշխարհի Հայերին Համախմբելու Վեհ Գաղափարների Ներքո;