Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Արցախի պետնախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

23:10, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Արցախի պետնախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար ԳրիգորիՄարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին։

Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ուրախ է արձանագրել, որ Արցախի Հանրապետության և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի միջև ակտիվ քննարկվում են գործարար կապերի ստեղծման ևզարգացման հարցեր։ «Քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կարծում եմ, պետք է ամրապնդվեն տնտեսական կապերով։ Այս առումով մենք ունենք լուրջ ներուժ ինչպես մասնագետներիշարունակական վերապատրաստման, ամերիկյան առաջատար փորձի ուսումնասիրության, այնպես էլ արցախյան ապրանքները Կալիֆորնիայի բազմամիլիոնանոց շուկա արտահանելու հնարավորություններիառումով»,- ասել է պետնախարարը։
     Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ սենատոր Էնթոնի Պորտանտինոն ասել է, որ կան լուրջ նախադրյալներ Արցախում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ աջակցությունցուցաբերելու և երկկողմ հարաբերությունները գործնական քայլերի վերածելու համար: Իսկ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է, որ Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման համար լավ հիմք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ում և հատկապես Քալիֆորնիա նահանգում հայ համայնքի ունեցած մեծ ազդեցությունը: Նա նշել է նաև, որ արցախյան շարժման առթիվ քաղաքային խորհդի որոշմամբ Գլենդելում հոկտեմբերի 2-ին կբացվի Արցախի փողոց։
     Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական կապերի ընդլայնման հետ կաված այլ հարցերի շուրջ:
     Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

| | |
1486 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am