Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Նման հիմարություն միայն ադրբեջանական կողմը կարող էր տարածել». Աշոտ Ասատրյան

17:15, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Նման հիմարություն միայն ադրբեջանական կողմը կարող էր տարածել». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող «Շանթ 2018» զորավարժությանը, որի ժամանակ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին ու պետական կառույցներն անցնում են այդ զորավարժությունը։ Ադրբեջանական կողմին անհանգստացրել է զորավարժության հենց պատերազմ հայտարարելու գործընթացը։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ սա ապացուցում է իրենց այն պնդումը, թե հայերը օկուպանտներ են։ Նման հիմարություն միայն ադրբեջանական կողմը կարող էր տարածել։

Ըստ ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի, Հայաստանի նոր իշխանությունը շարունակում է նախկինների կատարած ռազմական գործողությունները և Հայաստանում հեղափոխությունից հետո Արցախի հարցի շուրջ ոչինչ չի փոխվել։

Ադրբեջանական մի շարք կայքեր արդեն տարածում են նյութեր «Հայաստանը Ադրբեջանին պատերազմ է հայտարարում» վերնագրերով, որը խուճապ է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Մի շարք օգտատերեր իրենց անհանգստությունն են հայտնել այս հարցի շուրջ»:

| | |
5661 | 0