Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ապացույցների կարիք լինի, մի քանի հատոր կտրամադրեմ». Արայիկ Պապիկյան

15:20, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Եթե ապացույցների կարիք լինի, մի քանի հատոր կտրամադրեմ». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ԱԺ-ն այսօր ստեղծեց քննիչ հանձնաժողով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով: Որոշման նախագծի հեղինակը Գ. Կոստանյանն է: Կոստանյանը 2013-2016թթ. եղել է ՀՀ Գլխավոր դատախազ, և լավ տեղյակ է, որ սս-ի անձնական պատվերով ու իր հսկողությամբ՝ թիվ 10122116 և թիվ 69100615 քրեական գործերով (2014 թ. մայիս - 2016 թ. հունիս) ապօրինաբար գաղտնալսվել են Ժիրայր Սէֆիլյանը և նրա մի քանի գաղափարակիցներ:
     Քննիչ հանձնաժողովին առաջարկում եմ ուսումնասիրի նաև այս գործերը:

Հ.գ. Եթե նյութերի կամ ապացույցների կարիք լինի, ապա մի քանի հատոր սիրով կտրամադրեմ»:

26718 | 4
Facebook