Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Փոխանակ համացանցում կուրծք ծեծելու՝ շարժեք տարիներով ու տասնամյակներով ժանգոտած ձեր ուղեղը»․ Գագիկ Եղիազարյան

19:15, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Փոխանակ համացանցում կուրծք ծեծելու՝ շարժեք տարիներով ու տասնամյակներով ժանգոտած ձեր ուղեղը»․ Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Մեր վարչապետին բան չասեք», «Ես Նիկոլն եմ»․․․ ու այսպիսի բազում ստատուսներ, քոմենթներ և այլն, և այլն․․․

Հարգելիներս, եթե դուք ցանկանում եք վարչապետին, ժողովրդի իշխանությանը սատար կանգնել՝ դա ստատուսներով չեն անում։ Վարչապետն այս պահին ձեր «պաշտպանության» կարիքը չունի, ժողովուրդը՝ նույնպես։ Երկիրը՝ հանձինս վարչապետի, և իշխանության գործի՝ իրական գործի կարիք ունի։ Փոխանակ համացանցում կուրծք ծեծելու և հագուստները պատռելու, նայեք ձեր շուրջը և շարժեք տարիներով ու տասնամյակներով ժանգոտած ձեր ուղեղը, թե ի՞նչ կարող եք անել, ո՞ր աշխատանքն է մնացել և ո՞վ օգնության կարիք ունի, սրտացավությամբ մոտեցեք ձեր շրջապատին և միջավայրին և մեծապես օգնած կլինեք ձեզ և մյուսներին։
     Անելիքներ շատ, չափազանց շատ կան, իսկ գործ անողներ՝ շատ քիչ․․․»։

| | |
6855 | 1