Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի․ ՄԻՊ

12:45, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի․ ՄԻՊ

«Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի․ ՔԿՀ-ն պարզաբանել է Պաշտպանի աշխատակազմին»,- ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով.
     ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:
     Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրել է դիմում ևս մեկ ամսով կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ:
     Պարզվել է, որ նրա կողմից ներկայացված դիմումի քննարկումը հետաձգվել է «Շանթ» 2018 ռազմավարական հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունների անցկացման հիմքով, սակայն այսօր նրա դիմումը կբավարարվի:
     Օրվա ընթացքում սահմանված համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո Հայկ Կյուրեղյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կտրամադրվի կարճաժամկետ մեկնում, այսինքն՝ նա ազատ կարձակվի:

| | |
1941 | 0