Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն ու Էդուարդ Շարմազանովը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին

12:35, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Ալեն Սիմոնյանն ու Էդուարդ Շարմազանովը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին

«Ես ենթադրում եմ, որ դա արվել է երկրորդ նախագահի կողմից, նրա փաստաբանների կողմից, որովհետև ես այնտեղ քաղաքական թիմ չեմ տեսել: Ես տեսնում եմ մի քանի փաստաբան, ովքեր զբաղված են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությամբ որպես քաղաքական գործչի: Ես կարծում եմ, որ այդ թիմն է, որին միացել է ՀՀԿ-ն՝ այլընտրանք չունենալով, պառակտված լինելով և լիդեր չունենալով: Չէ՞ որ, այսօր ՀՀԿ ն չի կարողանում մասնակցել նաև ավագանու ընտրութուններին, չկա այն մարդը, որը դուրս կգա փողոց և կասի, որ ես հիմա ձեր համար լավ բան կանեմ»,- այսօր, ԱԺ-ում, անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսմանը, լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի տեսակետը, ասել է. «Ալեն Սիմոնյանը պետք է գնա դատախազությունում կամ Հատուկ քննչական ծառայութունում ցուցմունք տա և փաստեր ներկայացնի: Եթե նա փաստեր չի ներկայացնում, ուրեմն դավադրություն է անում: Եթե Ալեն Սիմոնյանը դա չի անում, ապա գործ ունենք քաղաքական մանիպուլիացիայի, պոպուլիզմի և դեմագոգիայի հետ»:

| | |
4421 | 1