Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Դուք, որպես ժառանգություն, թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին բան չկա». Փաշինյանի պատասխանը՝ Աշոտյանին

18:05, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
«Դուք, որպես ժառանգություն, թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին բան չկա». Փաշինյանի պատասխանը՝ Աշոտյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքին Դուք հայտարարել եք՝ «նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու, բայց իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցում: Ես հիմա դա գիտեմ փաստաթղթավորված ու գիտեմ՝ ով ինչ է խսել»: Պարոն վարչապետ, ես գրավոր հարց ուղարկեցի Ձեզ՝ խնդրելով փաստաթղթեր, ստացա պատասխան՝ «ցավում եմ, որ իմ այսօրվա կարգավիճակի բերումով ու բանակցային գործընթացի շահերից ելնելով, չեմ կարող բացահայտել ողջ բովանդակությունը, կարծում եմ նաև, որ ոչ մի խոչընդոտ չկա ու դա կարող եք ճշտել Սերժ Սարգսյանից»: Եվս մեկ անգամ խոսեցի Սերժ Սարգսյանի հետ ու իմացա, որ նրա օրոք բանակցային գործընթացի մեխը եղել է ԼՂ կարգավիճակն ու անվտանգային միջավայրը: Վերջը ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, որ ասում եք՝ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ըստ էության, պետք է արձանագրենք, որ ԼՂ հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը և ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա, կա միայն սա՝ որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները: Այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին բան չկա, չեմ ասում՝ ընդունել ու ստորագրել եք, ասում եմ՝ վերջին թուղթը, որ դրվել է բանակցային սեղանին, այդպիսին է»,- շեշտել է Փաշինյանը:

| | |
6240 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am