Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Եղել է Շվեյցարիայում ու տեղյակ չի եղել՝ ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին». Նիկոլ Փաշինյան

17:40, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
«Եղել է Շվեյցարիայում ու տեղյակ չի եղել՝ ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին». Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտնի ձայնագրությունից մեջբերելով ԱԱԾ տնօրենի՝ «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, խայտառակ կլինենք» հատվածը, դիմեց ՀՀ վարչապետին. «Ձայնագրությունը նոր խնդիրներ չի՞ առաջացնում իրավական ու քաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ մեր գործընկերների հետ»: Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ. «Տարբեր տեղերից ազդակներ են եղել, որ կա անհանգստություն և ԱԱԾ տնօրենին խնդրել են, որպեսզի իրավիճակին միջամտի ու փորձի լուծել: Այսինքն, ԱԱԾ տնօրենը ՀՔԾ պետի հետ էդ թեման քննարկել է ոչ թե իր նախաձեռնությամբ կամ հաճույքով, այլ որովհետև դրսից՝ մեր գործընկեր երկրներից նրան զանգել են ու անհանգստություն են փոխանցել ու քանի որ եղել է Շվեյցարիայում ու տեղյակ չի եղել՝ ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին»,- պարզաբանել է վարչապետը:

| | |
5999 | 2