Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը՝ Փաշինյանի կառավարման մասին

16:05, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Ալիևը՝ Փաշինյանի կառավարման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իրարամերժ հայտարարություններով փորձում է տապալել ղարաբաղյան հարցով բանակցությունները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է АзерТАдж-ը: Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղի հետ բանակցություններ վարելն իրենց համար անընդունելի է: «Ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է, որ Փաշինյանը բոլոր միջոցներով փորձում է խախտել բանակցային գործընթացը: Այս դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և Նիկոլ Փաշինյանի վրա»,- ասել է Իլհամ Ալիևը:

21869 | 5
Facebook