Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ռուսաստանում

19:10, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ռուսաստանում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) համերգներով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում: Երգչախումբը սեպտեմբերի 5-10-ը ներկայացել է երեք համերգներով՝ միջազգային հոգևոր երաժշտության փառատոնի շրջանակներում:

Ներկայացվել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների (Կոմիտասի, Շչեդրինի, Շարաֆյանի, Մալերի և այլոց) ստեղծագործություններ: Մեծակտավ և բարդ ծրագիր ներառող համերգներն անցել են լեփ-լեցուն սրահներում և ուղեկցվել ջերմ ընդունելությամբ: Համերգներին հանդես են եկել երգչախմբի իգական և արական կազմերը: Փայլուն կատարումներով հանդես է եկել երգչախմբի իգական կազմը՝ Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ: Երգչախումբը Ռուսաստանում արժանացել է մեդալի և դիպլոմի: Նշենք, որ «Հովեր» կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992թ-ին: Իր՝ առաջին իսկ ելույթից երգչախումբը ներկայացել է որպես հայ խմբերգային երաժշտության ինքնատիպ տեսակ, բաց ցանկացած ժանրի և ոճի համար` սերտաճած եվրոպական խմբերգային արվեստի ավանդույթներին: Երգչախումբը սկզբունքայնորեն կարևորում է փորձարարությունն ու նորարարությունը, տարբեր արվեստների սինթեզը` նույնիսկ ամենաավանդական ակադեմիական ծրագրերում: «Հովեր» պետական կամերային երգչախմբի ծրագրերը միտված են նպաստելու ժամանակակից խմբերգային արվեստի զարգացումներին` ընդլայնելով հայ խմբերգային երաժշտության շրջանակները: Կոլեկտիվը հարյուրավոր համերգներով հանդես է եկել տարբեր երկրների՝ այդ թվում՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Շվեյցարիայի և այլ պետությունների հեղինակավոր դահլիճներում, համագործակցում է մեծանուն դիրիժորների ու կոմպոզիտորների հետ:

«Հովեր» կամերային երգչախումբը 2011 թվականից գործում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում։

| | |
1297 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am