Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շարմազանովը՝ գաղտնալսման մասին

13:10, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Շարմազանովը՝ գաղտնալսման մասին

«Գործ ունենք ընտրովի ու զանգովի արդարադատության հետ, ինչքան էլ վարչապետն այլ բան է հայտարարում: Ձայնագրությունից պարզ դարձավ, որ թե ՀՔԾ պետը, թե ԱԱԾ, իրենց լիազորություններից չեն գործում ու խափանման միջոցը որոշվում է՝ ՌԴ հետ բարիշել են, թե՞ ոչ, դուխով ա՞, թե՞ ոչ, մի հատ վարչապետի հետ խոսի և այլն»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայտնի ձայնագրությանը, ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ գաղտնալսումն ապօրինի է, մտահոգիչ. «Եթե չեք կարողանում երկրի կարևոր ուժային կառույցների հեռախոսազրույցները պաշտպանեք, բա ես՝ որպես ԱԺ փոխնախագահ, որ միջազգային համաժողովներից կարող եմ Ադրբեջանի, Թուրքիայի բանաձևերի հետ կապված զանգեմ Երևան, կոնսուլտացիա անեմ, իմ գարանտիան ո՞րն ա, որ այդ զանգն Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռքը չի ընկնի»:

7295 | 1
Facebook