Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Գաղտնալսման բովանդակության մեջ ոչ մի հակաօրինական բան չկա»․ Հրաչյա Հակոբյան

14:05, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
«Գաղտնալսման բովանդակության մեջ ոչ մի հակաօրինական բան չկա»․ Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե ուշադիր լսեք Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, ապա կտեսնեք, որ այն, ինչի մասին խոսում են այդ պաշտոնյաները, ամբողջությամբ տեղավորվում է օրենքի սահմաններում: Նրանք որևէ անօրինական գործողություն իրականացնելու, ծրագրելու մասին չեն խոսում: Նրանք երկուսն էլ՝ որպես պատասխանատվություն կրող պետական պաշտոնյա իրենց գործն են անում՝ օրենքի սահմաններում: Եվ եթե մի պահ թողնում ենք այն ֆուռորը, որ գաղտնալսել են երկու ամենակարևոր ուժայիններին, ապա կտեսնենք, որ գաղտնալսման բովանդակության մեջ ոչ մի հակաօրինական բան չկա:
     Հակաօրինական է նրանց գաղտնալսելը, և Հայաստանի Հանրապետության դեմ այդպիսի դավադրություն իրականացնողները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ»։

| | |
7092 | 0