Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Թբիլիսիում

12:30, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Թբիլիսիում

Վրաստանում Հայաստանի դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Սեպտեմբերի 10-ին՝ Թբիլիսիի գրողների տանը, կայացել է բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը։ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիրքը թարգմանել է բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը:

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, հայ և վրացի մտավորականներ:

Տեղեկանք․ Սոնա Վանը հեղինակել է քնարախոհական բանաստեղծությունների ժողովածուներ («Լույսի ծվեններ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում», «Չառա անունով թռչունը»)։ Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին, նրա բանաստեղծությունները թարգմանվել են ավելի քան տասը լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն)։ «Լիբրետո անապատի համար» գրքի լեհերեն թարգմանվության համար արժանացել է Կլեմենս Յանիցկու անվան «Յանիցիուս» միջազգային մրցանակին»։

| | |
1214 | 0