Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Անհրաժեշտ է արագորեն ձևավորել անցումային արդարադատության համակարգ»․ Ատոմ Մարգարյան

18:10, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
«Անհրաժեշտ է արագորեն ձևավորել անցումային արդարադատության համակարգ»․ Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այլ օրակարգ չկա․․․

Ակնհայտ է, որ երկրում օրինականության վերականգնման բեռն իրենց ուսերին կրող երկու ուժային կառույցների ղեկավարների խոսակցության գաղտնալսումը և հրապարակումը ծանրագույն հարված է երկրի ազգային անվտանգությանն ու միաժամանակ՝ քրեաօլիգարխիկ շրջանակների կողմից ուժի լկտի ցուցադրություն։ Այն, որ երկիրը թալանելով միլիարդներ դիզած, մարդկանց փողոցներում գնդակահարած ու ժողովրդի զգալի մասին թշվառության ու գաղթի դատապարտած մարդկանց համար չկա որևէ արգելակ՝ ապօրինի միլիարդները պահպանելու և վերստին արյան ու մարդկանց դիակների վրայով իշխանության գալու հարցում, աներկբա է։ Սակայն, ինչպես երևում է՝ ձայնագրության հրապարակումը ու դրա հիման վրա քարոզչական շոու սարքելը բումերանգի էֆեկտ են տալիս։ Զինված ավազակախմբերի զինաթափումը, թալանված միլիարդների ետվերադարձը, ինչպես նաև մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտումը այլևս, որևէ, այլընտրանք չեն թողնում։
     Իսկ սրա համար կոռումպացված ու ծախու դատական համակարգը ամենևին պիտանի մեխանիզմ չէ։ Երկրի ժողովրդավարական ապագայի համար հույժ կարևոր այդ հարցերի լուծման համար անհրաժեշտ է արագորեն ձևավորել անցումային արդարադատության համակարգը և հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության ոգուն՝ հենվելով ժողովրդի բացարձակ մեծամասնության վրա։ Այլ օրակարգ պարզապես չկա»։

| | |
3647 | 0