Խնդրում ենք սպասել...
Telegram PK
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը զեկուցել են վարչապետին

10:05, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը զեկուցել են վարչապետին

ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը սահմանված ժամկետում զեկուցել են կատարված աշխատանքների մասին, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նա այս պահին մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք՝ երեկվա հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը դավադրություն է, հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ: Նա հանձնարարել էր իրավապահներին ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: «Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու: Երկու ժամ եմ տվել ԱԱԾ-ին և ոստիկանությունը` հայտնաբերեն բոլոր սափրագլուխներին, կարգուկանոն հաստատեն ամբողջ ՀՀ տարածքում: Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք մարտահրավեր նետե՞լ հայ ժողովրդին, դե ուրեմն կտեսնեք: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են և ոչնչացվելու»,- ասել էր նա:

| | |
32576 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 10:15, 12.09.2018
Առաջ, մենք ձեզ հետ ենք:
ՀՀ. Քաղաքացի
ՀՀ. Քաղաքացի 10:52, 12.09.2018
Պ-ն վարչապետ դա նրանից է, որ չափազանց մեղմ դիրքորոշում ընդունեցիք Չկարծելով, որ գործ կունենաք ընդհատակված սրիկաների հետ: Էտ ոհմակը փորձում է ամեն կրիմինալ գործի բացահայտումը քաղաքականացնել:
Եղեք արդար, խիստ ու անզիջում յուրաքանչյուր անարդար երևույթի դեմ: Ժողովուրդը տեսնում է, որ անարդարության դեմ պայքարում Դուք իմ ու քոն հաշվի չեք առնում: Ով սիրում է իր երկիրը, իր ծնողին, իր երեխաներին, Ձեր կողքին է:
Աստված Ձեզ պահապան: