Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանն այդքան սարսափում «կոռուպցիա» բառից. «Ժամանակ»

09:20, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանն այդքան սարսափում «կոռուպցիա» բառից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին կրթության նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում էր, որ վարչապետ Փաշինյանը ծածանում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը և ինչ հարցադրում անում են, պատասխանում է, թե կոռուպցիայի դեմ են պայքարում:

Ինչու է Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից և կոռուպցիայի դեմ պայքարից: Որովհետև ամբողջովին խրված է եղել կոռուպցիայի մեջ և շարունակում է մնալ, անգամ նոր իշխանության պարագայում:

Միայն մի շատ աննշան օրինակ. Աշոտյանը ԳԿՆ եղած տարիներից ցայսօր շարունակում է մնալ Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: Իսկ նրա եղբայրը շարունակում է աշխատեցնել Բժշկական համալսարանի չորս սննդի օբյեկտները՝ երկու բուֆետները, սրճարանը և ճաշարանը: Մի՞թե սա կոռուպցիայի դասական օրինակ չէ, երբ մարդն իր դիրքն ու պաշտոնը օգտագործում է իր և իր շրջապատի համար եկամուտ ապահովելու համար: Թե՞ ինչ-որ մեկը մտածում է, որ Աշոտյանը ոչ մի կապ չունի այդ սննդի օբյեկտները իր եղբոր տնօրինմանը հանձնելու հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
7851 | 0