Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Գաղտնալսման գործով դատախազությունում քրեական գործ է հարուցվել». ԱԱԾ տնօրեն

16:00, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
«Գաղտնալսման գործով դատախազությունում քրեական գործ է հարուցվել». ԱԱԾ տնօրեն

«Խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, տարօրինակ է, որ գաղտնալսվել է մեր խոսակցությունը, դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն ու կպարզվի ձայնագրման աղբյուրը, թե ով է այն ձայնագրել: Եթե չեմ սխալվում՝ դատախազությունում քրեական գործ է հարուցված այդ փաստով: Խոսակցությունը եղել է Ռ. Քոչարյանի գործով դատարանի որոշման օրը: Ձայնագրությունը լսել եք բոլորդ, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի կասեի հետևյալը՝ հաշվի առնելով այն, որ դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ գործում որևէ թերություն ու թերացում չկա: Նման քննարկում իմ ու Սասուն Խաչատրյանի միջև կայացել է ու եղել է իրավաբանական քննարկում»,- ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել էր Սասուն Խաչատրյանի ու Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

| | |
4672 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am