Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Կրեմլը հաջողությամբ փոխեց նետերի սլաքների ուղղությունը». Վյաչեսլավ Օսետրով

13:30, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
«Կրեմլը հաջողությամբ փոխեց նետերի սլաքների ուղղությունը». Վյաչեսլավ Օսետրով

Ռուս ընդդիմադիր Վյաչեսլավ Օսետրովը գրում է. «Բրիտանական մամուլում հայտնում են, որ Սկրիպալների վրա հարձակումը իրականացրել է Chystylschyky անունն ստացած խումբը, որը բաղկացած է 6 անդամից: Ռուսաստանում ուշադրությունն այս հարցից, ինչպես նաև այլ հարցերից, ներառյալ նույնիսկ՝ ընտրությունների արդյունքները, շեղեցին՝ անհամաչափ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ:

Իսկ դուք դեռ հարցնում եք՝ ինչո՞ւ այդպես արին: Ահա թե ինչու:

Նավալնիի և նրա մեղսակիցների շնորհիվ հաջողվեց շեղել մարդկանց ուշադրությունը կենսաթոշակային խնդիրներից: Այնինչ բողոքի ակցիաների ժամանակ կենսաթոշակի մասին առանձնապես չհիշատակեցին էլ: Դրանք ընդամենը պատրվակ էին բողոքի ակցիայի մասնակիցների համար:

ԶԼՄ-ներում կենսաթոշակի մասին գործնականում դադարեցին խոսել, փոխարենն ակտիվորեն քննարկում են բողոքի ակցիան, Ռոսգվարդիայի անհարկի կոշտությունը և այլն:

Կրեմլը հաջողությամբ փոխեց նետերի սլաքների ուղղությունը և հանգիստ իրագործում է իր հակաժողովրդավարական բարեփոխումները: Եվ, կարծես թե, տառապյալ-Նավալնուն քննադատել էլ հիմա չի կարելի:

| | |
4829 | 0