Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հետաքրքիր է իմանալ՝ կրթության նախարարությունում տեղյա՞կ են»․ Գագիկ Եղիազարյան

12:15, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
«Հետաքրքիր է իմանալ՝ կրթության նախարարությունում տեղյա՞կ են»․ Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցյալ տարի Արարարատի մարզի Դաշտավան գյուղի ուսուցիչների աշխատավարձը նվազեցվել է առանց հիմնավորման, այս տարի տնօրենը բյուջեի նախագիծը տարել է մարզպետարան հաստատելու, մերժել են, հաստատել դասղեկության 20% վճարով՝ դարձնելով այն 10% (Արմավիրի և այլ մարզերի մի շարք դպրոցներում այդ գումարը հենց 20% է)։ Ի դեպ դպրոցն ունի մոտ 360 աշակերտ՝ տարածաշրջանում փոքրերից չէ և բյուջեն էլ բավարարում է, որպեսզի ուսուցիչներին նման կերպ վարձատրվեն։ Կան, նաև, մի շարք այլ խնդիրներ՝ 35 երեխայով (մի մասը ներառական) մերժվում է երկու առաջին դասարան բացելը և այլն։
     Հետաքրքիր է իմանալ՝ կրթության նախարարությունում տեղյա՞կ են, որ ուսման մեջ խնայելով կկորցնես մնացած բոլոր ոլորտներում։
     Հ.Գ Ուսուցիչներն են հենց հավանաբար այն խավը, ովքեր ճոխությունների մեջ են ապրում՝ եկեք մի քիչ էլ նվազեցնենք նրանց աշխատավարձը և դպրոցներում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն՝ դրամաավաքությունները և այլն»։

10438 | 0
Facebook