Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«ԱԱԾ-ի տղաներն ո՞ւմ անվտանգությունն էին հսկում»․ Վահե Սարուխանյան

11:35, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
«ԱԱԾ-ի տղաներն ո՞ւմ անվտանգությունն էին հսկում»․ Վահե Սարուխանյան

Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լուրջ հարց. «Իմ քայլի» նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության տղաները ո՞ւմ անվտանգությունն էին հսկում (պետական բյուջեի փողերով)՝ ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Եթե առաջինը, ապա ի՞նչ հիմնավորմամբ, եթե երկրորդը, ապա ի՞նչ էր անում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզին (թեկուզ աշխատանքային ժամից հետո): Արդյո՞ք շահերի բախում չէ, երբ պետական պաշտոնյան մասնակցում է քարոզարշավի՝ օգտագործելով պետական ռեսուրսը (օրինակ՝ պետական պահպանություն, ծառայողական մեքենաներ): Էս նույն հարցերը ՀՀԿ-ի ընդդիմադիրները տալիս էին էն ժամանակ, երբ, օրինակ, Կարեն Կարապետյանը շաբաթ-կիրակի կամ աշխատանքային ժամից հետո թիկնապահներով, ծառայողական մեքենաներով գնում էր մարզեր՝ քարոզչության»։

| | |
12608 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am