Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

«Ի՞նչ գումարներ ենք ստանում հարսանիքների ժամանակ, որ հարկ էլ վճարենք». Ջուս

10:20, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
«Ի՞նչ գումարներ ենք ստանում հարսանիքների ժամանակ, որ հարկ էլ վճարենք». Ջուս

Ինչպես հայտնի է, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այս համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին: Ըստ նրա՝ սիրված երգիչ-երգչուհիները, որոնք նաև հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: ՊԵԿ նախագահի կարծիքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները 2-3 երգի համար գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն. «Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման»,- ընդգծել էր պաշտոնյան:

Թեմային վերաբերյալ MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է երգչուհի Ջուսի հետ։ «Շատ ծիծաղելի է, ինչի մենք Հայաստանում շոու-բիզնես ունե՞նք, որ մի հատ էլ հարկ վճարենք։ Ի՞նչ գումարներ ենք ստանում հարսանիքների ժամանակ, որ հարկ էլ վճարենք։ Ես երգիչ-երգչուհիներ գիտեմ, որ չորս երգի համար 30․000 դրամ են վաստակում։ Հայաստանում այդ օրենքը չի գործի․ այդ օրենքն անգամ Ռուսաստանում չի գործում։ Մենք ո՛չ Եվրոպա ենք, ո՛չ Ռուսաստան, ո՛չ էլ ԱՄՆ։ Եթե բարձրակարգ շոու-բիզնես ունենայինք և երգիչներն էլ՝ բարձր վարձատրություն, ապա նման մոտեցումը հասկանալի կլիներ։ Մեր ասպարեզում ամեն բան անօրինական է։ Եթե այդպես մտածենք, ապա թող հարսանիք անողներն էլ հարկ վճարեն կամ հայտնիների հետ հարցազրույց իրականացնող հեռուստաընկերությունները։ Դրա փոխարեն թող պայքարեն մշակույթը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես ԽՄ ժամանակ է եղել, թող մաքրեն երաժշտական դաշտը թուրքական կլկլոցներից։ Այստեղ միջոցառումներից մեծ մասը ըներական են և դրա համար ցածր են վարձատրվում, իսկ այդ օրենքը ծիծաղելի է և չգործող»։

Ավելի վաղ ներկայացրել էինք նաև Սոնա Շահգելդյանի արձագանքը:

| | |
15647 | 8
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Զանի
Զանի 10:31, 11.09.2018
30000 դրամից պիտի եկամտային հարկ վճարեք:
Դուք վերին արտի գարին չեք:Եվ նվազագույն աշխատավարձ ստացողից լավը չեք: Եթե ցածրակարգ երգչուհին հազիվ 30000 դրամ է վաստակում,ապա մյուսները`3 միլիոն: 3 միլիոն 3-5 երգի համար: Հանգստացեք և ինքնուրույն հաշվարկեք ու վճարեք,եթե չեք ուզում բռնագանձեն:
edita
edita 10:57, 11.09.2018
Անմիջապես լաց ու կոծ սկսեցիք,այ անտաղանդ երեսպաշտներ,եթե այդքան աղքատիկ կոպեկներ եք ստանում , ապա որտեղից ձեզ Հյուսիսային պողոտայի թանկարժեք բնակարանները, առանձնատները,ախր բոլորս էլ գիտենք,թե 2-3 երգի համար ինչքան են պահանջում հայտնիները,դե դա ամեն մարդու գրպանի բանը չէ, իսկ նորելուկները յոլա կգնան առայժմ ձեր թված կոպեկներով,այնպես որ պարտավոր եք բաժին հանել ձեր ,,քրտնաթոր վաստակից,,բյուջեին:
A.
A. 11:14, 11.09.2018
Turqakan klklocnerov Vons en dryakner karucum u Amerikayum tner arnum???
Ashot Erkat
Ashot Erkat 12:35, 11.09.2018
Джус давай работай в Гран Кенди с08:00 до 19:00 по будням на зарплату в 120000 и плати налоги
armine
armine 19:43, 12.09.2018
Ամեն մի կռկռացող շոու բիզնեսի աստղ է իրեն համարում, իսկ հարկի անունը լսելուց արդեն ուրանում են շոու բիզնեսի գոյությունը