Ռուս հայտնի նկարիչ, ծաղրանկարիչ, քանդակագործ Սերգեյ Յոլկինն, ով թղթակցում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը, ներկայացրել է նոր ծաղրանկար երեկ ՌԴ տարբեր քաղաքներում իրականացված բողոքի ակցիաների թեմայով:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ակցիայի մասնակիցները Ռուսաստանի տարբեր քաղաքներում դեմ են արտահայտվել կենսաթոշակային բարեփոխումներին, սակայն ոստիկանությունը բիրտ ուժով ցրել է նրանց՝ ծեծելով ու բերման ենթարկելով հարյուրավոր մարդկանց: