Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մտադիր է օգնություն խնդրել Ռուսաստանից՝ իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների թուլացման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը նշել է համաշխարհային հարթակում Մոսկվայի դերն ու ազդեցությունը:
Բացի այդ, Մատվիենկոն նշել է, որ Փհենյանում հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ վերջինը «կոռեկտ» է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը Մոսկվա կմեկնի մինչև տարեվերջ:
Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել: