Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեպտեմբերի 25-ին Պուտինը կմեկնի Բաքու

14:45, երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ.
Սեպտեմբերի 25-ին Պուտինը կմեկնի Բաքու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով սեպտեմբերի 25-ին կմեկնի Բաքու: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Նախագահները սեպտեմբերի 25-ին աշխատանքային հանդիպում կունենան, որի ընթացքում կհղկվեն այն բոլոր հարցերը, որոնց շուրջ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել կամ ձեռք չեն բերել Սոչիում սեպտեմբերի 1-ին կայացած հանդիպման ժամանակ»,- ասել է Կալաշնիկովը:

5105 | 0
Facebook