Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

Սոնա Շահգելդյանը՝ հարկեր վճարելու ՊԵԿ նախագահի հայտարարության մասին

16:15, երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ.
Սոնա Շահգելդյանը՝ հարկեր վճարելու ՊԵԿ նախագահի հայտարարության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այս համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին: Ըստ նրա՝ սիրված երգիչ-երգչուհիները, որոնք նաև հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: ՊԵԿ նախագահի կարծիքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները 2-3 երգի համար գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն. «Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման»,- ասել էր նա:

Թեմայի վերաբերյալ MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ։

«Այդ մասին առաջին անգամ եմ լսում, մինչև այս պահը ես տեղեկություն չեմ ունեցել օրենքի նման կետի գոյության մասին։ Եթե բոլորը միահամուռ գան մեկ հայտարարի և վճարեն, բնականաբար ես էլ կմասնակցեմ այդ ամենին։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես գտնում եմ, որ միայնակ, սեփական քրտինքով վաստակածս գումարից հարկ վճարելու պարտավորություն չպետք է ունենամ, բայց եթե այդ վճարումն ունի դրական և լավ նպատակ, ապա ես պատրաստ եմ նման վճարում կատարելու։ Մենք հիմա ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ բոլորն ազատ արտահայտում են իրենց կարծիքը և մշակութային գործիչները, առանց բռնկվելու, պետք է խոսեն ու գան համաձայնության։ Վճարի չափի և տկոսների մասին ես որևէ բան չեմ կարող ասել»։

| | |
23509 | 5
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
brianepstejn
brianepstejn 16:35, 10.09.2018
Էդ մենք մեր քրտիքով որ վաստակում ենք, հարկեր ենք վճարում ձեզանից ինչո՞վ ենք պակաս, որ քի՞չ ենք ղժժում։
ՀՀ. Քաղաքացի
ՀՀ. Քաղաքացի 18:51, 10.09.2018
"սեփական քրտինքով վաստակածս գումարից հարկ վճարելու պարտավորություն չպետք է ունենամ," Հարգելիներս, մեր հանրապետությունում շատ շատերս հալալ քրտինքով ենք մեր գումարը վաստակում և հարկեր վճարում:
armine
armine 22:02, 10.09.2018
Հենց հալալ քրտինքով վաստակողներն են հարկ վճարում
հաշվառիչ
հաշվառիչ 22:34, 10.09.2018
իմ հաշվարկներով այդ երգիչ-երգչուհիների պարտքը բյուջեի հանդեպ կամում է 20-30 միլիարդ դրամ՝ 27 տարվա հաշվարկով