Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կկառուցվեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա: Փաշինյանը նաև հավելել է, որ հարկավոր է բացահայտել երկու երկրների միջև հարաբերությունների ողջ ներուժը: Նրա խոսքով՝ չնայած մամուլի վատատեսական հրապարակումներին, փոխգործակցությունը զարգանում է դինամիկ կերպով, փոխանցում է РИА Новости-ն: