Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն ամեն օր խնդրում է վերսկսել բանակցությունները»․ Հասան Ռոհանի

11:30, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ.
«ԱՄՆ-ն ամեն օր խնդրում է վերսկսել բանակցությունները»․ Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնում է, որ ԱՄՆ-ից պարբերաբար հաղորդագրություն են ուղարկում Իրան՝ խնդրելով վերսկսել բանակցությունները։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ «Մի կողմից ԱՄՆ-ն փորձում է ճնշել Իրանի ժողովրդին, իսկ մյուս կողմից տարբեր բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկում բանակցությունների վերսկսման մասին»։

Ավելի վաղ, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ռոհանին կոչ էր արել ԱՄՆ-ին և Իսրայելին դուրս գալ Սիրիայից։ Նա կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ի «ապօրինի» միջամտությունն այդ հարցում հանգեցնում է Սիրիայում վտանգավոր իրավիճակի երկարաձգմանը:

5883 | 0
Facebook