Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով». Պուտին

16:20, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ.
«Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով». Պուտին

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը: «Դա վերաբերում է և՛ քաղաքական հարաբերությունների ոլորտին, և՛ ռազմական, և՛ անվտանգության, և՛ տնտեսական»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանի ու Մոսկվայի միջև չկան անլուծելի հարցեր. «Այո, իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք, բայց ես կարծում եմ, որ դրա վրա պետք չէ կանգ առնել: Պետք է բացել այն ներուժը, որը կա մեր հարաբերություններում: Մասնավորապես, ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը մինչև վերջ օգտագործված չէ»:

Աղբյուրը` tass.ru
18661 | 0
Facebook