Իդլիբում անհրաժեշտ է հրադադար հայտարարել և դադարեցնել սիրիական այդ նահանգի վրա հարձակումները: Այս մասին Թեհրանում գագաթնաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Իդլիբի բնակությունը տառապում է, ռմբակոծությունները սպառնալիք են ներկայացնում նրանց համար: Ես նկատի ունեմ խաղաղ բնակչությանը: Մի կողմից, հրադադար, մյուս կողմից՝ միջոցներ, որոնք պետք է կիրառել ահաբեկիչների նկատմամբ»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թեհրանի գագաթնաժողովը Սիրիայում խաղաղություն հաստատելու վերջին հնարավորությունն է:
Նշենք, որ եռակողմ հանդիպման ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը հայտարարել են, որ կշարունակեն պայքարել ահաբեկչության դեմ և ջանքեր գործադրել Սիրիայում հակամարտության կարգավորման, հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Ավելի վաղ Պուտինը նախազգուշացրել էր Թուրքիայի և Իրանի առաջնորդներին ահաբեկիչների կողմից նախապատրաստվող սադրանքների մասին: