Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՊՎԾ-ն ե՞րբ կմտնի ԵՊՀ». օգտատերերը՝ Դավիթ Սանասարյանին

16:35, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ.
«ՊՎԾ-ն ե՞րբ կմտնի ԵՊՀ». օգտատերերը՝ Դավիթ Սանասարյանին

«ՊՎԾ-ն ե՞րբ կմտնի ԵՊՀ. նշել էիք, որ առաջին կառույցներից է լինելու, որտեղ կիրականացնեք ստուգումներ»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այսպիսի հարց են ուղղել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: «Այո, ԵՊՀ-ն առաջիններից էր, որ մուտք գործեցինք, բայց պարզվեց՝ արձակուրդի մեջ են: Պահանջված փաստաթղթերը ներկայացրել են, բայց որպեսզի ակտիվ գործողությունները չդադարեին, որոշում կայացվեց մտնել Ագրարային համալսարան, որտեղ լուրջ գործառույթներ ենք իրականացնում ու արդեն իսկ ակնհայտ են դարձել հանցավոր շատ երևույթներ... ԵՊՀ-ում, ինչպես արդեն ասացի, առաջիկայում կվերսկսենք ստուգումները: Գրեթե բոլոր հիմնարկներում, որ ստուգել ենք, գնումների հետ կապված խնդիրներ կան»,- ասել է Դավիթ Սանասարյանը:

3358 | 0
Facebook