Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում ցուցարարները կառավարական շենքեր են այրել

13:05, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ.
Իրաքում ցուցարարները կառավարական շենքեր են այրել

Reuters-ը, հղում անելով անվտանգության աշխատակիցների հաղորդագրությունը, հայտնում է, որ ցուցարարները Բասրայում այրել են կառավարական շենքերը։ Քաղաքացիները բողոքում են գործազրկությունից, էլեկտրաէներգիայի անջատումներից և արմատավորված կոռուպցիայից։

Ավելի վաղ ցուցարարներին ցրելու համար անվտանգության աշխատակիցները կիրառել էին արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիան շարունակվում է տեղական ինքնակառավարման մարմինների շենքի մոտ, որտեղ հավաքվել են հազարից ավելի ցուցարարներ։

5767 | 0
Facebook