Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թբիլիսիում վթարից տուժած երկու քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ

19:05, երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ.
Թբիլիսիում վթարից տուժած երկու քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան:

Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ և մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել տեղափոխությունը, ինչին հաջորդել է հրատապ վիրաբուժական միջամտություն:

Մյուս հիվանդի վիճակը ևս ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Նրա հետագա բուժումը ևս կկազմակերպվի Հայաստանում:

Վթարից տուժածների հարազատները գերադասել են նրանց հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում, տեղափոխման կազմակերպչական հարցերը կարգավորվել են ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ:

3243 | 0
Facebook