Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ». Լավրով

15:10, երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ.
«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ». Լավրով

Ռուսաստանին անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, սակայն դա այդ երկրի ներքին գործն է: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք դա համարում ենք Հայաստանի ներքին գործը: Եվ ցանկանում ենք, որ այդ ներքին գործերն ամուր հիմնվեն օրենքի և սահմանադրության վրա ու արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարարական խնդիրների վրա»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի Մոսկվայի դաշնակից և ռազմավարական գործընկեր պետություններում իրավիճակը կայուն լինի:

Լավրովը հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետևում էր հայաստանյան իրադարձություններին՝ ի տարբերություն արտաքին խաղացողների:

Ավելի վաղ Լավրովը խոսել էր Փաշինյան-Պուտին կայանալիք հանդիպման մասին:

13694 | 24
Facebook