Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը կոչ է արել վերջ դնել դոլարի գերակայությանը

22:15, կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ.
Էրդողանը կոչ է արել վերջ դնել դոլարի գերակայությանը

Անհրաժեշտ է վերջ դնել միջազգային առևտրում դոլարի գերակայությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:

Այս մասին նա ասել է Բիշքեքում համաժողովի ընթացքում: Էրդողանը նշել է Թուրքիայի և Ղրղզստանի միջև հարաբերություններում զգալի աճը:

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ Ղրղզստանում գործում է մոտ 300 թուրքական ընկերություն: Նրա խոսքով՝ Թուրքիան Ղրղզստանում 700 միլիոն դոլարի ծրագիր է իրականացրել:

7549 | 0
Facebook