Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինի հետ քննարկեցինք ռազմատեխնիկական համագործակցությունը». Ալիև

19:05, շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ.
«Պուտինի հետ քննարկեցինք ռազմատեխնիկական համագործակցությունը». Ալիև

Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմատեխնիկական նշանակության արտադրանք է գնել: Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ այդ թիվն աճի միտում ունի:

Ալիևը նաև հայտնել է, որ «Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը, իսկ Ռուսաստանը միջազգային շուկաներ ռազմական արտադրանքի կարևորագույն արտադրողն ու մատակարարն է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ռուսական լրատվամիջոցները, Պուտինն ու Ալիևը «պայմանավորվել են»:

8088 | 1
Facebook